Այս ապրիլի կայացած Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո հայ-ռուսական հարաբերությունները, այսպես ասենք, խաղաղ էին։ Սակայն հայաստանյան խորհրդարանական ընտրություններից, կարելի է ասել, օրեր առաջ այդ հարաբերությունները սկսեցին լարվել, սրընթաց լարվել։
Սխալված չենք լինի, եթե ասենք, որ Կրեմլը աննախադեպ տնտեսական պատժամիջոցներ է սկսել կիրառել հայաստանյան ապրանքների նկատմամբ։ Մեր դեմ սկսել է տնտեսական պատերազմ։ Փորձեքն հասկանալ, թե ինչ է տեղի ունենում։ Հյուրընկալել ենք «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» նախագահ Ստեփան Գրիգորյանին։
Յուրաքանչյուր կիրակի «Կիրակի» հաղորդման եթերում Սարգիս Հարությունյանն անդրադառնում է անցած շաբաթվա Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական, անվտանգային, տնտեսական, իրավական, ինչպես նաև միջազգային կարևորագույն զարգացումներին։




