
«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի հատուկ պահպանվող տարածքներում շարունակվում են զբոսաշրջային արահետների բարեկարգման աշխատանքները։
«Շիկահող» պետական արգելոցում, «Սոսու պուրակ» արգելավայրում և «Արևիք» ազգային պարկում իրականացվել են արահետների նշագծման, անցուղիների մաքրման, ինչպես նաև տեղեկատվական, ուղղորդող և զգուշացնող նոր ցուցանակների տեղադրման աշխատանքներ, որոնք կկրեն շարունակական բնույթ։



Բնության հատուկ պահպանվող տարածքներում գտնվող արահետներ մուտք գործելու համար անհրաժեշտ է նախօրոք ստանալ մուտքի անցագիր։




