
Վերջին տարիներին ցեղասպանագիտության ու ցեղասպանությանը վերաբերող թեմաներում առանցքային են դարձել միկրոպատմություններն ու հուշագրությունները։ Առաջին հայացքից թվում է՝ նույնն են, բայց իրականում յուրաքանչյուր դրվագ առանձին պատմություն է։
Հայոց ցեղասպանության թանգարան-ինտիտուտում 14 հատոր վերապրածների հուշագրություններ են տպագրվել։ Սրանք միկրոպատմություններ են՝ ասում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական քարտուղար, Հայոց ցեղասպանության աղբյուրագիտական ուսումնասիրությունների բաժնի վարիչ Նարինե Մարգարյանը:
Գիտական ի՞նչ թեմաներ են ուսումնասիրում Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի գիտնականները։
Աղբյուրագիտական ու արխիվային ուղղություններ, բուն պատմական ուսումնասիրություններ, իրավական ու կրոնական հարցեր, վերջին շրջանում՝ հատկապես 2020-ից հետո՝ արցախյան բռնագաղթին վերաբերող հարցեր։
Հայոց ցեղասպանությանն առնչվող թեմաներն ուսումնասիրելիս ընդհանրական հարցերը հետազոտելուն զուգահեռ նաև միկրոպատմությունների ուսումնասիրություններն են գումարվել՝ ասում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Արցախի, Նախիջևանի և Ադրբեջանի հայաբնակ շրջաններում հայության բռնաճնշումների ուսումնասիրությունների բաժնի ղեկավար Հարություն Մարությանը։


Ինչպես մյուս բոլոր գիտական ամսագրերի, այնպես էլ այս մեկի դեպքում այն ունի իր առանձնահատկությունները, սկզբունքները։ Առաջին սկզբունքներից է այն, որ բացի ցեղասպանության բուն խնդիրների վերհանմանը վերաբերելուց, պետք է իր ակադեմիական ազատությամբ ու խորությամբ համապատասխանի միջազգային ստանդարտներին։ Բոլոր հոդվածներն անցնում են կույր գրախոսություն։
Մեկ տարվա ընթացքում շուրջ 15 հոդված են ներառվում համարներում։ «Ցեղասպանագիտական հանդես»-ը լույս է տեսնում տարին երկու անգամ։ Տպագրվող նյութերում լայն շրջանակ է փոխվել․ ցեղասպանությունը որպես միջգիտակարգային ուղղություն սկսեց զարգանալ նաև Հայաստանում։
Օրինակ, բուն ցեղասպանագիտությանը վերաբերող հոդվածներից զատ, նաև իրավական նյութեր են ներառվում պարբերականներում։ «Ցեղասպանագիտական հանդեսի» 2026-ի առաջին համարը գրեթե պատրաստ է։




