Օրենքով կկասեցվի օտարերկրյա հեռարձակողների կողմից ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտությունը։ Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդմանն այդ մասին ասել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
Լևոն Սարդարյանն ու նախարարը զրուցում են արհեստական բանականության, ռազմարդյունաբերության ոլորտի, սպասվող ներդրումների մասին։
Հայրապետյանի խոսքով՝ կիբերանվտանգությունը ռազմավարական առաջնահերթություն է ՀՀ իշխանությունների համար։




