Հոլանդացի թարգմանչուհի Աննա Մարիա Մատտաարը հայերեն սովորել է ինքնուրույն։ Նա բազմաթիվ գրքեր է թարգմանել հոլանդերենից հայերեն և հակառակը։ Տպագրվել է և՛ Հոլանդիայում և՛ Հայաստանում։ Շատ գործեր կատարում է կամավոր ու առանց որևէ վարձատրության՝ ուղղակի նվիրումով և մեծ սիրով՝ առ Հայաստան ու հայ ազգ։
Հերթական այցելության ժամանակ՝ այս տարվա (2024) հոկտեմբերին, հանդիպեցինք և զրուցեցինք Հանրային ռադիոյի տաղավարում բազմաթիվ հարցերի մասին, որոնք վերաբերում են հայ և հոլանդական գրականությանը, էթնիկ նմանություններին ու տարբերություններին, հայկականի հանդեպ նրա ունեցած սիրո ու նվիրման ակունքներին, Նիդեռլանդներում հայկական ժառանգության, հետագա ծրագրերի մասին և այլ հետաքրքրիր թեմաներով։
- Հայերեն սովորելու մասին։
- Առաջին այցելությունը Հայաստան։
- Հայերենից թարգմանչական աշխատանքի սկիզբը։
- Թարգմանչուհին ավարտել է հետպատերազմյան Նիդերլանդների ամենաազդեցիկ գրողներից մեկի՝ Հարի Մյուլիշի ծավալուն վեպը՝ «Երկնքի հայտնագործումը»։
- Բացահայտելով Մյուլիշի վեպի բովանդակությունը։
- Մի փոքր էլ Մյուլիշի վեպի ընտրության հանգամանքների և վերջնական արդյունքի մասին։
- Նիդերլանդներում պահվող հայկական գրական ժառանգության մասին։
- Ամստերդամում հայկական գրադարանի հիմնման մասին։
- Հաջողված է նաև չափածո գործերի թարգմանության փորձը։
- Թղթե՞, թե՞ էլեկտրոնային գրքեր են նախընտրում Հոլանդիայում, և ո՞վքեր են ավելի շատ կարդում։
- Ինչո՞վ է զբաղված թարգմանչուհին ներկա փուլում։
- Փորձեցինք նաև ամփոփել Աննա Մարիա Մատտաարի թարգմանած գրականությունը։
- Հայ և հոլանդացի էթնիկ տարբերությունների և նմանությունների մասին։
- Հոլանդացի ընթեցողների և հրատարակիչների նախասիրությունների մասին։
- Նիդերլանդներում հայագիտական կենտրոնների մասին։
- Հայ-հոլանդական մշակութային կապերի և ապագա ծրագրերի մասին։











