Միշտ ներկա

«Բախտի բան է»․ կամավոր Վահեի վերջին խոսքը` մորը. «Միշտ ներկա»

«Մա՛մ, զգուշանալու բան չկա, բախտի բան է»։

2020 թվականի պատերազմի հենց առաջին օրը Ճարտարցի Վահեն կամավորագրվեց։ 2016 թվականին ժամկետային ծառայությունն ավարտեց ավագ սերժանտի կոչումով, հրետանավոր էր, ծառայել էր Արցախի Մարտունու երկրորդ պաշտպանականում։

Քառասունչորսօրյա պատերազմի օրերին Վահեն ոչնչացրել է թշնամու մեծ քանակությամբ զինտեխնիկա։ Չնայած խիստ լարված իրավիճակին՝ Վահեն ամեն օր զանգում էր և քաջալերում ընտանիքին։

Մայրը վերջին անգամ որդու հետ հեռախոսազրույց է ունեցել 2020-ի հոկտեմբերի 21–ին։ Երբ որդուն հորդորել է զգույշ լինել, Վահեն պատասխանել է․ «Մա՛մ, զգուշանալու բան չկա, բախտի բան է»։ Տիկին Հասմիկը տարակուսել է՝ լսելով որդու պատասխանը, մի պահ քարացել, հետո անջատել հեռախոսը։ Տիկին Հասմիկին ապրելու ուժ են տալիս 25 տարեկանում հավերժի ճամփորդ դարձած որդու հետ կապված հուշերը.

Վահե Վլադիկի Խաչատրյանը զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 23-ին թշնամու ավիացիայի հարվածից։ Ամփոփված է Եռաբլուրում։ ԱՀ նախագահի հրամանագրով հետմահու արժանացել է «Արիության» մեդալով։

Կարդացեք նաև

Back to top button