Հատվող եթեր

Խաչատրյանական մի նոր աշխարհ բացող բացառիկ թանգարանը. «Հատվող եթեր»

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը սիրված վայր է մեծ երաժշտի ոչ միայն հայ, այլև օտարերկրացի երկրպագուների համար՝ այցելուների առջև բացելով խաչատրյանական մի նոր աշխարհ, ուր հառնում է հայ ժողովրդի ամենասիրված և ամենաճանաչված զավակներից մեկի պայծառ կերպարը` իր բեղուն ու իմաստալից կյանքի հետաքրքիր ու հուզումնալից էջերով: 

Այստեղ կարելի է ունկնդրել աշխարհահռչակ մաեստրոյի համաշխարհային դասական երաժշտության գանձարանում իրենց ուրույն տեղը գրաված և ամբողջ աշխարհում մեծ ժողովրդականություն վայելող անմահ երաժշտությունը, ճարտարապետական յուրահատուկ ոճով և ինքնատիպությամբ աչքի ընկնող ցուցասրահներում և հուշատանը տեսնել հազվագյուտ և բացառիկ արժեք ներկայացնող ցուցանմուշներ, որոնք կպատմեն համաշխարհային մեծ հռչակ վայելող արվեստագետի ու քաղաքացու կյանքի հայտնի և անհայտ էջերի, գործունեության, անվանի մարդկանց հետ հետաքրքիր հանդիպումների, հիշարժան դեպքերի և ստեղծագործական հարուստ ժառանգության մասին:

 Զրույց Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն, Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, միջազգային մրցույթների դափնեկիր, հայ ժամանակակից դաշնամուրային արվեստի վառ ներկայացուցիչներից Արմինե Գրիգորյանի հետ, արվեստագետ, որը մեծ դերակատարություն ունի և՛ որպես բազմաթիվ խաչատրյանական նախագծերի հեղինակ, և՛ որպես մեծ կոմպոզիտորի անունը կրող Արամ Խաչատրյանի անվան տրիոյի մասնակից:

Կարդացեք նաև

Back to top button