ԿարևորՄշակույթ

«Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter

Շվեյցարաբնակ կինոռեժիսոր Էլոդի Դերմանժի մուլտիպլիկացիոն կարճամետրաժ ֆիլմը՝ «Արմատ»-ը, հավակնում է «Օսկար»-ի մրցանակի:

Էլոդի Դերմանժը, որի պապը հայ է, կարճամետրաժ ֆիլմում ուսումնասիրում է իր ընտանիքի պատմությունը՝ հարցազրույց վերցնելով հորից և մորաքրոջից: Ֆիլմի ընթացքում նա բացահայտում է, որ սերն արտահայտելու իրենց անկարողությունը փոխանցվում է սերնդեսերունդ:

The Hollywood Reporter-ը նշել է 15 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ARMAT-ը կարող է արժանանալ Օսկարի։

«Օսկարի» կարճ ցուցակները մի քանի անվանակարգերում, այդ թվում՝ «Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ», կհրապարակվեն դեկտեմբերի 21-ին:

Կարդացեք նաև

Back to top button