Հաջողության նոտա

Հաջողությունը բիզնեսում ոչ միայն գումար վաստակելն է, այլև կանգուն մնալը․գործարար Աննա Գյուլբուդաղյան-Սանտոպադրե․ «Հաջողության նոտա»

Գործարար Աննա Գյուլբուդաղյանը առաջին մասնագիտությամբ լեզվաբան–թարգմանիչ է, իսկ երկրորդ մասնագիտությամբ՝ տնտեսագետ-ֆինանսիստ: Դեռ ուսանողական տարիներից աշխատել է միջազգային ծրագրերի և կազմակերպությունների հայաստանյան և արցախյան գրասենյակներում որպես մենեջեր, թարգմանիչ և զբոսավար։

Հետագայում ավարտելով Բոլոնիայի համալսարանի «Բիզնես էկոնոմիկա» բաժինը՝ անցել է տասնյակ վերապատրաստումներ, թրեյնինգներ, սեմինարներ, պրակտիկ լաբորատոր դասեր նորաձևության, ոճի, կաշվի մշակման, հագուստի և պայուսակների մոդելավորման, հաճախորդների սպասարկման, խանութների ձևավորման և այլ ոլորտներում։

2002-ին հիմնադրել է կաշվե պայուսակների արտադրությունը, որն այսօր Հայաստանում խանութների մեծ ցանց ունի։

Կարդացեք նաև

Back to top button