Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
Տնտեսական համակարգում ռեստարտի անհրաժեշտությունը գիտակցվում է, բայց հասկանալի չէ, թե ինչ ենք ուզում փոխել տնտեսության մեջ:
«Անընդհատ խոսում ենք աճի տեմպերից, տնտեսական ակտիվությունից, բայց պարզ չէ, թե մասնագիտական տերմինալոգիայի հետևում ինչ աշխարհայացք է կանգնած»,- «Արժեքների հեղափոխություն» հաղորդման ժամանակ ասել է տնտեսագետ Վահե Հովհաննիսյանը: Նա կարծում է, որ տնտեսական փոփոխությունների հիմքում պետք է լինեն աշխարհայացքային փոփոխությունները:
«Ինչ ենք ուզում ունենալ» հարցին պատասխանելու համար, Հովհաննիսյանի դիտարկմամբ, պետք է հասկանալ, թե ինչ փուլեր է անցել տնտեսությունը:
«Ի դեմս Սերժ Սարգսյանի՝ մենք մերժեցինք տնտեսության բրգային համակարգը, որտեղ կային օլիգարխներ, տարբեր ընտանիքներ, որոնք ունեին ավելի շատ իրավունքներ, քան մյուսները, ի դեմս Կարեն Կարապետյանի մերժեցինք աշտարակի համակարգը, որտեղ փորձ էր արվում կառուցել տնտեսական գերիշխանության մոդելը: Իմ տպավորությամբ՝ վերջին մեկ տարվա ընթացքում մենք փնտրտուքի մեջ ենք»,-ասում է տնտեսագետը:
Տնտեսական համակարգի էությունը փոխելու Վահե Հովհաննիսյանի բանաձևերը՝ հարցազրույցում: