Հյուրախաղեր՝ նվիրված ՀՀ-ԱՄԷ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20 ամյակին
Սեպտեմբերի 6-ից 15-ը Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20 ամյակի տոնակատարությունների շրջանակում, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, թատրոնի գլխավոր տնօրեն և գեղարվեստական ղեկավար մաեստրո Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ, հյուրախաղերով հանդես է գալիս Դուբայի օպերային թատրոնում, որտեղ կկայանան Բիզեի «Կարմեն» և Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերաների պրեմիերաները:
Սեպտեմբերի 6-ին Դուբայի օպերայի դահլիճում առաջին անգամ ներկայացվեց Ջորջ Բիզեի «Կարմեն» օպերան, որին ներկա էին ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը, պետական այրեր, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ։
Ներկայացման ավարտին խոսքով հանդես եկավ ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը, ով համոզմունք հայտնեց, որ այն նոր ձեռքբերումների սկիզբ կհանդիսանա թատրոնի համար:
Ներկայացումը, որի դիրիժորն էր մաեստրո Քրիստոֆեր Օկասեքը (ԱՄՆ) կշարունակվի նաև սեպտեմբեր 7-8-ին, որին կհաջորդի «Կախարդական սրինգ» օպերան սեպտեմբերի 13-15-ին: