Բաղրամյանի դպրոցի տնօրենը հրաժարական է տվել
Արմավիրի մարզի Էջմիածնի տարածքի Բաղրամյան գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Շուշանիկ Ոսկանյանն արդեն 9 տարի աշխատում է տնօրեն:
Գայանե Սայադյան-Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ:
Այսօր առավոտվանից բոյկոտվել էր Արմավիրի մարզի Էջմիածնի տարածքի Բաղրամյան գյուղի դպրոցի աշխատանքը: Աշակերտներն ու ծնողները պահանջում են դպրոցի տնօրեն Շուշանիկ Ոսկանյանի հրաժարականը, որը պատճառաբանվում է դրամահավաքությամբ և դպրոցում անօրինական գործողությունների իրականացմամբ:
Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանին զարմացրել է կատարվածը և տեղեկացրեց, որ մարզի բոլոր դպրոցներում ամեն ինչ խաղաղ է ու հանգիստ, իսկ թե ինչն է Բաղրամյանի դպրոցում բողոքի պատճառը՝ կպարզեն տեղում:
Այնուևամենայնիվ դպրոցի տնօրենի հետ հեռախոսազրույցից պարզ է դարձել, որ Շուշանիկ Ոսկանյանը հրաժարվում է աշխատելուց: Ժամը 14-ի սահմանններում Դպրոցի տնօրենին ընդունել է Արմավիրի մարզպետը: Շուշանիկ Ոսկանյանը Ռադիոլուրի հետ զրույցում ասաց, որ հրաժարականի դիմում է ներկայացրել մարզպետարան: