

ՀՀ նորանաշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը ձևավորում է տեխնոկրատների կաբինետ, որին չէին սպասում հանրապետականները, չնայած որ, ոչ ուղղակի, բայց վարչապետին նշանակել է Հանրապետական կուսակցությունը: Նման տեսակետ է այսօր հայտնել Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը, իսկ թե՞ ինչ նոր մոտեցումներ կբերի նոր վարչապետը՝ ըստ Քաղտեխնոլոգի` պետք է սպասել, սակայն ոչ երկար ժամանակ, այնուհետև տեսնել՝ արդյո՞ք սա կոսմետիկ վերանորգում է, թե՞ հիմնովին: Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ինչ նոր վերադասավորումներ ու փոփոխություններ են սպասելի քաղաքական դաշտում՝ կփոխանցի «Ռադիոլուրը»:




