
Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը Մոսկվայում նկարահանում է «Երկրաշարժ» ֆիլմը՝ Կոնստանտին Լավրոնենկոյին՝ գլխավոր դերում, հայտնում է ՏԱՍՍ- ը։ Ֆիլմի արտադրությունը իրականացնում է «Մարս Մեդիա» ընկերությունը, պրոդյուսերը Ռուբեն Դիշդիշյանն է։
Կինոնակարը 1988- ի Սպիակի երկրաշարժի մասին է։ Գործողությունները տեղի են ունենում Լենինականում՝ ներկա Գյումրիում։ Նկարահանումները տեղի են ունենում Մոսկվայում լքված գործարանում, որի 3 հազ. քառակուսի մետր տարածքում կործանված Լենինականի դեկորացիաներն են տեղադրված։
Ֆիլմը էկրան կբարձրանա 2016 թ վերջին Ռուսաստանում եւ Հայաստանում։ Նախատեսված է, որ Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժը» Հայաստանը կներկայացնի Օսկարի մրցանակաբաշխությանը՝ «Օտարալեզու լավագույն ֆիլմ» անվանակարգում։









