ԿարևորՀասարակություն

Move2Armenia market․ փոքր տեղական արտադրություններն ու խոշոր բրենդները կներկայացնեն տարբեր ապրանքներ

Մարտի 18-19-ը Երևանի կենտրոնում՝ Մաշտոցի պողոտայում գտնվող Դիանա Աբգար զբոսայգու ընդարձակ վերանդայում կանցկացվի Move2Armenia market-ը, տեղեկանում ենք ՀՀ էկոնոմիկայի նախարարության ֆեյսբուքյան էջից։

Այստեղ փոքր տեղական արտադրություններն ու խոշոր բրենդները, լոկալ և ժամանած, երիտասարդ և փորձված ձեռներեցները կներկայացնեն տարբեր ապրանքներ՝ նորաձև հագուստ և գեղեցիկ սպասք, բնական կոսմետիկա և յուրահատուկ զարդեր:

«Նման միջոցառումները շատ կարևոր են մեր երկրի փոքր և միջին ձեռնարկատերերի ճանաչելիությունը բարձրացնելու և նրանց աջակցելու տեսանկյունից», — հաղորդագրության մեջ։։

Back to top button