Բիզնես բանաձև

Խուճապի ֆոնին աշխարհում գազ տեղափոխող նավերի պակաս է նկատվում․ «Բիզնես բանաձև»

Աշխարհում առկա է հեղուկացված բնական գազ տեղափոխող 48 նավ: Դրանցից 42-ը գործում են վարձակալության սկզբունքով:

Եվրոպայում էներգաճգնաժամի ֆոնին նավերի վարձակալության արժեքը նախորդ տարվա համեմատ կրկնապատկվել է: Այժմ 1 օրվա համար 1 գազային լցանավ վարձակալելն արժե 200 հազար դոլար:

Ոչ մի նոր երկիր Ռուսաստանի փոխարեն չի կարող բավարարել Եվրամիության էներգառեսուրսների պահանջարկը: Ըստ Saudi Aramco կորպորացիայի ղեկավարի՝ Եվրոպան հաշվի չի առնում, որ նավթի արդյունահանումն ավելացնելու համաշխարհային հզորությունները սահմանափակ են:

Չինաստանում դադարել է գործել Google Translate օնլայն թարգմանության ծառայությունը: ըստ Google-ի վերադաս Alphabet ընկերության՝ հարթակի փակման պատճառը չինացիների կողմից չպահանջված լինելու հանգամանքն է:

Back to top button