ԿարևորՀասարակություն

Մետրոպոլիտենի տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սահակ Վարդանյանը, իր դիմումի համաձայն, ազատվել է զբաղեցրած պաշտոնից, հայտնում են Մետրոպոլիտենից։

«Միաժամանակ տեղեկացնում ենք նաև, որ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի №3009-Ա որոշման համաձայն՝«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ տնօրենի ժ/պ է նշանակել Բաբկեն Սեդրակյանը»,- նշված է հաղորդագրությունում։

Սահակ Վարդանյանը՝ արդեն նախկին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, այդ պաշտոնին նշանակվել էր երկու ամիս առաջ։

Back to top button