ԿարևորՀասարակություն

Վրաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը Twitter-ի իր պաշտոնական էջում ցավակցություն է հայտնել «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով մարդկային կյանքերի կորուստի կապակցությամբ։

«Ցնցված ենք Հայաստանից ստացված հզոր պայթյունի մասին լուրերից։ Ցավակցում ենք ողբերգության զոհերի ընտանիքներին և ընկերներին։ Մաղթում ենք շուտափույթ ապաքինում բոլոր վիրավորներին։ Հայտնում ենք մեր զորակցությունը մեր հայ ընկերներին այս դժվարին պահին»,- ասված է գրառման մեջ:

Back to top button