ԿարևորՀասարակություն

Քննարկվել են երկկողմ և բազմակող հարթակներում խորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունները

Հունիսի 21-ից 24-ը Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը աշխատանքային այցով Սլովենիայում էր։

ՀՀ դեսպանին ընդունել են Սլովենիայի Խորհրդարանի Ազգային ժողովի նորընտիր նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչը և Արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Պրեդրագ Բակովիչը: Հանդիպումների ընթացքում քննարկվել են Սլովենիայի նոր խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամական խմբի վերակազմավորման, երկկողմ և բազմակող հարթակներում խորհրդարանական կապերի ակտիվացման, երկկողմ փոխայցելությունների հնարավորությունները։

ՀՀ դեսպանը հանդիպումներ է ունեցել Սլովենիայի ԱԳՆ պետական քարտուղար Մարկո Շտուցինի, Բազմակողմ հարցերի և զարգացման համագործակցության գլխավոր տնօրեն Եվա Տոմիչի, Բլեդի ռազմավարական ֆորումի վարչության պետ Պետեր Գրկի, Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Արկտիկայի վարչության պետ Բերտա Մրակի հետ, որոնց ընթացքում հանգամանալից անդրադարձ է կատարվել երկկողմ օրակարգային հարցերի լայն շրջանակին, բարձրաստիճան այցերի իրականացմանը, միջազգային հարթակներում համագործակցությանը, քաղաքական խորհրդակցությունների անցկացմանը, հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված հաջորդական քայլերին։

Հունիսի 21-ին ՀՀ դեսպանը մասնակցել է Լյուբլյանայի երաժշտական փառատոնի հանդիսավոր բացմանը, իսկ հունիսի 24-ին՝ Սլովենիայի Ազգային տոնի պետական տոնակատարությանը։

Back to top button