ԿարևորՍպորտ

Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկությունում կրկին ոսկե մեդալ է նվաճել

Կահիրեում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլային մրցաշարում Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը հենացատկի  վարժության եզրափակիչում նվաճել է հաղթողի կոչումը։ Հայաստանի առաջատար մարմնամարզիկը վաստակել է 14.983 միավոր։

Աշխարհի գավաթի հերթական փուլային մրցաշարում 4 մարմնամարզիկով ներկայացած Հայաստանի թիմը եւս երկու մեդալ նվաճել էր  նախորդ օրը. Վահագն Դավթյանն օղակների վարժության ոսկե մեդալակիր, Հարություն Մերդինյանը՝ նժույգ թափեր վարժության արծաթե մեդալակիր։

Արթուր Դավթյանը կմասնակցի նաեւ ազատ վարժության եւ պտտաձողի վարժությունների եզրափակիչներին։

Աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են աշխարհի առաջնության առանձին գործիքների մրցման համար։

Back to top button