Ձեր փաստաբանը

Արհեստական բանականության իրավակարգավորումները Հայաստանում․ «Ձեր փաստաբանը»

ՀՀ-ում կան բազմաթիվ նախագծեր, որտեղ օգտագործվում է արհեստական բանականությունը: Բայց ՀՀ-ում արհեստական բանականության հետ կապված իրավակարգավորումներ դեռևս առկա չեն կամ որոշ հարցերի վերաբերյալ մասնակի կարգավորումներ կան:

Արդյո՞ք ակնկալվում է մոտ ժամանակներում նոր օրենքի ընդունում։ Քաղաքացիական օրենսգիրքն արհեստական բանականության կողմից ստեղծված գիտության, գրականության և արվեստի ստեղծագործությունները, որպես հեղինակային իրավունքի օբյեկտ չի դիտում:

Այստեղ առկա է անհամապատասխանություն միջազգային չափանիշերի հետ: Արդյո՞ք պետք է կատարվեն օրենսդրական փոփոխություններ արդեն այսօր, թե՞ դեռևս վաղ է։ Արհեստական բանականությունն ունի ինչպես առավելություններ, այնպես էլ թերություններ:

Արհեստական բանականության թերացումներն իրենց հերթին կարող են որոշակի իրավական հետևանքներ առաջացնել:

Ո՞ւմ պետք է դիտարկել որպես պատասխանատվության սուբյեկտ՝ արհեստական բանականություն ստեղծողին, թե՞ օգտագործողին։

Պարզաբանում է Իրավաբանական գիտությունների թեկնածու, «Թվային Հայաստան» ՀԿ նախագահ Սուրեն Քրմոյանը։

Back to top button