15 րոպեն քիչ է

Սրամիտ դիտողություններ անող մասնագետը․ «15 րոպեն քիչ է»

Ժամանակին դասական կրթություն ստացած երաժիշտների մոտ կար այսպիսի մի վերաբերմունք, որ ռեստորանում աշխատելը լավ չէ ու հարիր չէ դասական կրթություն ստցած մասանգետին, ասում է մաեստոր Մարտին Վարդազարյանը.

«Բայց եթե լավ երաժիշտը, զգացողությամբ ազգային պատկանելիություն ու մտածողություն ունեցող երաժիշտը թարմություն է բերում և կատարողական բարձրագրության մակարդակով է հանդես գալիս, ի՞նչ վատ բան կա դրանում, ո՞վ ասաց, որ ռետորանում պիտի ոչ դասական կրթություն ստացած երաժիշտները նվագեն»։

Այն ջութակահարն, ում մասին էլ պատմում են մաեստորները, կոտրել է այդ կարծրատիպը։ Նա ստացել է դասական կրթություն, ստեղծել կատարողական իր յուրօրինակ ոճն ու դպրոց՝ հետագայի համար։

Նա լավ ծանոթ էր աշուղական երաժշտությանը և ինչպես Ռուբեն Մաթևոսյանն է ասում. «Ազնվությամբ եմ ասում՝ ինձ թվում է նա ջութակը դարձրեց ժողովրդական գործիք»։

Բայց նա ծանոթ էր, ոչ միայն աշուղական երգերին, այլև մոլդովական ժողովրդական երգերն այնպես էր նվագում, որ մոլդովացի ու ռումինացի ջութակահարները նրա առաջ գլխարկ էին հանում։

«15 րոպեն քիչ է», բայց այս ընթացքում մաեստրոները հասցնում են խոսել սրամիտ դիտողությունների մասնագետ, ջութակահար Կարո Հայրապետյանի մասին։

Back to top button