ԿարևորՀասարակություն

Երեխայի խնամքի արձակուրդից հետո կինը ՄԻՊ աջակցությամբ վերականգնվել է իր աշխատանքում

Երեխայի խնամքի արձակուրդից հետո կինը Պաշտպանի աջակցությամբ վերականգնվել է իր աշխատանքում, հայտնում են ՀՀ ՄԻՊ աշխատակազմից։

«Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդի ավարտից հետո իր հաստիքին վերադառնալու հարցով։

Նա տեղեկացրել է, որ 2013 թվականից աշխատում է համայնքային ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ ունեցող մանկապարտեզում որպես դաստիարակի օգնական: Երկրորդ, այնուհետև՝ երրորդ և չորրորդ երեխաների ծննդյան կապակցությամբ 2017 թվականի մարտ ամսից գտնվել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում:

Դրանով պայմանավորված՝ իր փոխարեն մանկապարտեզում աշխատանքի է ընդունվել այլ անձ: Աշխատանքի վերադառնալու նպատակով 2021 թվականին գրավոր դիմել է մանկապարտեզի տնօրենին, դիմումին ի պատասխան՝ մանկապարտեզից տեղեկացրել են, մանկապարտեզում դաստիարակի օգնականի ազատ հաստիք չկա: Բարձրացված հարցով գրություններ են ուղարկվել համապատասխան մարմիններ։

Գործի քննարկման արդյունքում քաղաքացին վերադարձել է իր աշխատանքին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Back to top button