ԿարևորՀասարակություն

Ցանկանում ենք, որ հայ ժողովրդի այս ընտրությունն օգնի դուրս գալ կայուն զարգացման ուղի. Պեսկով

Կրեմլը տեսնում է Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահ հաղթանակն ընտրություններում և շնորհավորում է ժողովրդին ընտրության կապակցությամբ: Այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Իհարկե, տեսնում ենք, որ Փաշինյանի կուսակցությունը համոզիչ հաղթանակ է տարել: Մենք շնորհավորում ենք հայ ժողովրդին ընտրության կապակցությամբ», — ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Մոսկվան Հայաստանում կայացած ընտրությունների արդյունքը և ինչպիսի՞ն է տրամադրվածությունը Երևանի հետ փոխգործակցության հարցում:

Կրեմլը ցանկանում է, որ Հայաստանի խորհրդարանական ընտրություններում ժողովրդի որոշումը օգնի երկրին մտնել կայուն զարգացման հետագիծ և հաղթահարել դժվարությունները: «Իհարկե, մենք ցանկանում ենք, որ հայ ժողովրդի այս ընտրությունն օգնի հաղթահարել երկրում առկա դժվարությունները և դուրս գալ կայուն զարգացման ուղի», — ասել է Պեսկովը:

Back to top button