Հրամանը՝ ապրել

Ոչ ոք չի կարող հայրենիք «ծնել». Գենա Առուշանյան․ «Հրամանը՝ ապրել»

Արցախցի անասնաբույժ, դերասան Գենա Առուշանյանը պատերազմի սկզբից մինչև նոյեմբերի 22-ը եղել է Արցախում: Գենան, որ հրաձիգ է, կռվել է 125-րդ դիրքում ու մարտական ընկերների հետ պահել իրենց «չպահվող դիրքը»:

Գենան ասում է, որ երեխաներ ծնվում են միշտ, բայց հայրենիք դեռ ոչ ոք չի կարողացել ծնել, հետևաբար հիմա, առավել քան երբևէ, մենք հայրենիքի ամեն կտորին պիտի տեր կանգնենք:

Արվեստը թողել է ու պատրաստվում է տեղափոխվել Արցախի գյուղերից մեկն ու կենսաբանություն դասավանդել, որովհետև վստահ է, որ սերն առ հայրենիք սկսվում է հողից:

Back to top button