ԿարևորՄիջազգային

Մայիսի 7-ին՝ Իրանի առաջնորդը ելույթ կունենա Երուսաղեմի օրվա կապակցությամբ

ԻԻՀ իսլամական քարոզչության համակարգման խորհրդի նախագահի տեղակալը հայտարարել է, որ մայիսի 7-ին՝ Իրանի առաջնորդը ելույթ կունենա Երուսաղեմի օրվա կապակցությամբ:

Ինչպես Pars today-ն է գրում՝ Իսլամական քարոզչության համակարգող խորհրդի փոխնախագահ Նոսրաթոլլա Լոթֆին, Երուսաղեմի օրվա ծրագրի քննարկման նպատակով կայացած  խորհրդակցության ժամանակ ասել է. «Առաջնորդը ելույթ կունենա մայիսի 7-ին, Թեհրանի ժամանակով 11: 00-ին»:

Նա հավելել է. «Ելույթը  կհեռարձակվի ներքին և միջազգային ռադիո-հեռուստատեսային ցանցերով և համացանցում»:

Լոթֆին նաև նշել է, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով, Երուսաղեմի համաշխարհային օրվա այս տարվա միջոցառումներն անցկացվելու են առցանց ձևաչափով:

Երուսաղեմի օրը նշվում է որպես մեծ հաղթանակի օր՝ երկու հազար տարի անց Մերձավոր Արևելքի սրբավայրերում պետականության ստեղծման կապակցությամբ և նվիրված է արաբա-իսրայելական «Վեցօրյա պատերազմում» Իսրայելի տոնած հաղթանակին:

Իսրայելը և Պաղեստինը Երուսաղեմը համարում են իրենց մայրաքաղաքը՝ չընդունելով մեկը մյուսի իրավունքը։ Երուսաղեմի մասին օրենքով (1980 թվականի հուլիսի 30), Իսրայելը Երուսաղեմը հայտարարել է որպես իր միակ և անբաժանելի մայրաքաղաք։

ԱՄՆ 45-րդ  նախագահ Դոնալդ Թրամփը  2017 թվականի դեկտեմբերին Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք է ճանաչել և կարճ ժամանակ անց ԱՄՆ դեսպանությունն այնտեղ տեղափոխելու որոշում ընդունել։ 2018թ․ մայիսի 14–ին՝ Իսրայել պետության հռչակման յոթանասուներորդ տարեդարձի օրը, ԱՄՆ–ն  իր դեսպանատունը Թել–Ավիվից տեղափոխել է Երուսաղեմ։

Back to top button