ԿարևորՀասարակություն

Անժամկետ հացադուլ՝ Շիրակի մարզպետարանի դիմաց

Գյումրիի երկրորդ դպրոցի տնօրեն Հովհաննես Պետրոսյանն այսօր անժամկետ հացադուլ է հայտարարել Շիրակի մարզպետարանի դիմաց, պահանջելով հրաժարվել նոյեմբերի 9–ին ստորագրված եռակողմ հայտարարությունից, մասնավորապես՝ Բերձորը թշնամուն հանձնելուց։

«Դեկտեմբերի 1-ին, մի քանի ժամից մենք հանձնում ենք նաև Լաչինի մեր փրկօղակը: Հացադուլս անժամկետ է: Ես ֆեյսբուքում չեմ եղել ու չեմ լինի, թող չփորձեն ինձ և իմ ընտանիքին թիրախավորել»,- հայտարարել է Հովհաննես Պետրոսյանը։

Նա նշել է, որ 20 տարի է կրթօջախ է ղեկավարում, իր շրջանավարտներից երեքը նահատակվել են հանուն հայրենիքի։

«Մայիսի 9-ին ի՞նչ ենք նշելու, նոր սերնդին ինչ ենք պատմելու»,- ասել է դպրոցի տնօրենը՝ կոչ անելով, որ ապագա պայքարի նպատակը պետք է ձեւակերպվի, այլ ոչ թե «իներտ ենթարկվել իրադարձությունների հոսքին»։

Back to top button