ԿարևորՔաղաքական

Ալեքսանդրուպոլիսի քաղխորհուրդն Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձև է ընդունել

Հունաստանում ՀՀ դեսպանությունից տեղեկացրել են, որ Ալեքսանդրուպոլիսի քաղաքային խորհուրդը հաջակցություն և ի համերաշխություն հայ ժողովրդի, բանաձև է ընդունել, որում նշվում է՝ «Ալեքսանդրուպոլիսի քաղաքապետն ու քաղաքային խորհուրդը միաձայն դատապարտում են Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական հարձակումն Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության վրա։ 

  • Մեր ցավն ու անհանգստությունն ենք հայտնում մեր հայ եղբայրներին: Հայ ժողովրդի հետ մեզ կապում են ամուր և երկարամյա պատմական կապեր` քեմալիստական վարչակազմի կողմից հույների, հայերի և ասորիների նկատմամբ իրագործված ցեղասպանությունները: 
  • Կոչ ենք անում միջազգային հանրությանը (Մինսկի խմբի միջնորդներին, ԵՄ-ին, ՄԱԿ-ին) ստանձնել ցանկացած նախաձեռնություն անհապաղ դադարեցնելու կրակն ու կանխելու հայ ժողովրդի դեմ իրականացվող հանցագործությունները, ինչպես նաև պահանջում ենք ողջ տարածաշրջանում բարգավաճման, զարգացման և խաղաղ գոյակցության համար անհապաղ գտնել փոխադարձ հարգանքի և հաշտեցման համատեղ ուղի՝ հարգելով միջազգային իրավունքի նորմերը հարգող բոլոր ժողովուրդների մարդու իրավունքները:
  • Ուստի, որպեսզի ամբողջովին ըմբռնելի լինի հայ ժողովրդի նկատմամբ համերաշխությունը, քաղաքային խորհուրդը որոշում է. 
  • Հաջորդ 5 ամիսների ընթացքում՝ յուրաքանչյուր ամսվա առաջին շաբաթ, բարձրացնել հայկական դրոշը քաղաքապետարանի վրա` Հունաստանի և ԵՄ դրոշի կողքին»:
Back to top button