ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Համավարակը` տարերային աղետ փոքր բիզնեսի համար

«Փոքր ու միջին բիզնեսը Հայաստանում տագնապալի վիճակում է»,- «Ռադիոլուրի հյուրասրահ»–ում հայտարարել է ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահ Ռուբեն Օսիպյանը։ Նա նշել է, որ ընդհանուր առմամբ գոհ են կառավարության ու հատկապես էկոնոմիկայի նախարարության հետ համագործակցությունից։ «Համավարակը  եկավ տարերային աղետի նման ու  նախորդ ժամանակահատվածում ստեղծված բիզնես հարաբերությունները խախտեց»,- ասել է Օսպիյանն ու նշել, որ կան բազմաթիվ ընկերություններ, որոնք պարզապես չեն կարողանում վճարել գործընկերներին։

Այստեղ չի կարելի միանշանակ մեղքը բիզնեսի վրա բարդել։  

Ռուբեն Օսիպյանն արձանագրել է, որ  ստեղծված իրավիճակի պատճառը   իրականում  համավարակն է, ինչպես  նաև համավարակի ազդեցությունը մեղմելուն ուղղված  միջոցառումները կարող էին  ունենալ  ոչ թե օգնության բնույթ,  այլ՝ ներդրում կատարելու։ Մասնավորապես, ՓՄՁ–ին հնարավորություն տրվեր մասնակցելու, օրինակ, պետական գնումների գործընթացին։ ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահ Ռուբեն Օսիպյանն անդրադարձել է նաև գնումների ոլորտի խնդիրներին։

Back to top button