ԿարևորՄտքերի խաչմերուկ

Մեկուսացվածների ճաշացանկը․ ինչպե՞ս բոլորին գոհացնել

Ինչպե՞ս անել, որ մեկուսացված անձինք 14 օրվա ընթացքում օրը երեք անգամ այնպես սնվեն, որ սնունդը լինի բազմատեսակ, համերը՝ բոլորի քիմքին հաճելի, որ    իմունիտետն ու օրգանիզմի պաշտպանունակությունը բարձր լինեն, իսկ ուտելիքի կալորիականություն ու մարսողության հետ կապված ռիսկերը՝ ցածր։

«Մտքերի խաչմերուկ» հաղորդման ժամանակ «Արտ Լանչ» ցանցի հիմնադիր Բակուր Մելքոնյանը մանրամասներ է ներկայացրել կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով մեկուսացված անձանց սննդային ճաշացանկի բազմազանության, դժգոհությունների, առաջարկների եւ առհասարակ հյուրանոցներում տիրող տրամադրությունների մասին:

Մելքոնյանը վստահեցնում է՝ ընկերության խոհարարներն ամեն ինչ անում են, որ պատրաստվող սնունդը տան խոհանոցում եփված ուտելիքի համն ու հոտը ունենա։

Ընկերության տնօրենը պատմում է, որ մեր մեկուսացված համաքաղաքացիներից մեկը մսային ուտեստ է խնդրել, համտեսել է, հավանել եւ նորից խնդրել, երեք օր հետո բողոքել է, թե սնունդը կրկնվում է։

«Ստեղծված իրավիճակը ժամանակավոր է, ամեն ինչ անցողիկ է, հարկավոր է միմյանց աջակցելով հաղթահարել աշխարհին սպառնացող համաճարակը»,- ասում է Մելքոնյանը։

Back to top button