ԿարևորՀասարակություն

Ես հիշում եմ

Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին ընդառաջ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը դիմել է Հայաստանի քաղաքացիներին, հայ ժողովրդին ու նրա բա­րեկամներին՝ հորդորելով ապրիլի 24-ին ֆեյսբուքում իրենց լուսանկարները փոխարինել հատուկ այդ նպատակով ստեղծված հու­շային շրջանակի մեջ առնված իրենց հարազատների՝ զոհ կամ վերապրող՝ լուսանկարներով, դրա բացակայության պարագայում՝ անուն-ազգանունով, նաև մի փոքր պատմությամբ նրա կամ նրանց մասին։

Թանգարան-ինստիտուտն իր ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «Եթե չկան զոհ կամ վե­րապրող հարազատներ, ապա տեղադրեք Ցեղասպանության զոհ արևմտա­հայ մտավորականների, հասարակական-քաղաքական գործիչների, ֆիդա­յիների, շարքային զինվորների ու զորավարների լուսանկարները։ Դրեք արևմտահայության մշակութային ժառանգության գանձերի լուսանկարնե­րը, կիսվեք Արևմտյան Հայաստանի ձեզ հասանելի պատկերներով։ Եվ ըն­դամենը մեկ պարզ գրությամբ՝ ԵՍ ՀԻՇՈՒՄ ԵՄ կամ ԿԸ ՅԻՇԵՄ»:

Back to top button