ԿարևորՔաղաքական

Նախագահի թեկնածուներն Արցախում ընտրությունները հետաձգելու կոչով են հանդես եկել

Արցախում ընտրությունները հետաձգելու հերթական կոչ-հայտարարությունն է արել նախագահի պաշտոնի հավակնորդներից մեկը: Ռուսլան Իսրայելյանը մրցակիցներին կոչ է  արել միանալ  իրեն և դիմել իշխանություններին՝ Արցախում արտակարգ դրություն մտցնելու և ընտրությունները հետաձգելու առաջարկով:

Այս  առաջարկին միացել են նախագահի թեկանծուներից Մասիս Մայիլյանը, Հայկ Խանումյանը,  Սերգեյ Ամիրյանը,  Աշոտ Դադայանը, Քրիստին Բալայանը:  Այսօր ընտրությունները հետաձգելու պահանջով հանարհավաք էր հրավիրել Արցախի հեղափոխական կուսակցությունը:

«Նոր կորոնավիրուս համավարակի տարածման մասին վերջին տեղեկությունները խիստ մտահոգիչ են, ինչը մեզ բերում է այն եզրահանգման, որ այս պայմաններում համապետական ընտրությունների անցկացումը շատ մեծ ռիսկեր է պարունակում, առավել ևս ռիսկային գոտուց եկած հարյուրավոր դիտորդների ու զորանոցային ռեժիմից հանած բանակայինների շփումներից բխող վտանգը նկատի ունենալով, ինչն ուղիղ սպառնալիք է ազգային անվտանգությանը»: Սա հատված է արցախյան ընտրություններին մասնակցող 6 թեկնածուների համատեղ հայտարարությունից:

Թեկնածուներն առաջարկում են արտակարգ դրություն հայտարարել: Նախագահի թեկանծու Հայկ Խանումյանը կոչին միացողներից է:  Ասում է, չի սպասում, որ   իշխանությունը կարձագանքի դրան:

Խնդրի իրավական կողմը արդարադատության նախարար Արարատ Դանիելյան է մեկնաբանում:  Օրենսդրությամբ կարող է մտցվել արտակարգ իրավիճակ, որը  ընտրությունների հետաձգում չի նախատեսում:

Այսօր Ստեփանակերտում նույն պահանջով  միտինգ էր հրավիրել Հեղափոխական կուսակցությունը:

Վաղը կուասկցությունը դարձյալ միտինգի է հրավիրում ընտրությունները հետաձգելու կողմնակիցներին:

Նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը, որն արատկարգ դրություն մտցնելու առաջին կոչ անողն էր, երեկ  Արցախի  նախագահին  է տրամադրել  իր իրավաբանական թիմի կազմած տեղեկանքը, որում ներկայացված են «բավարար հիմքեր արտակարգ դրություն հայտարարելու իրավաչափության համար»:

Ռուսլան Իսրայելյանի,  Մասիս Մայիլյանի, Հայկ Խանումյանի, Քրիստին Բալայանի, Սերգեյ Ամիրյանի և Աշոտ Դադայանի համատեղ կոչում ասվում է, որ ամեն գնով  ընտրություների  անցկացումը կասկածի տակ է դնելու ընտրությունների լեգիտիմությունը։ Նախագահի թեկանծուները հորդորել են  նաև Արցախի անվտանգության երաշխավոր ՀՀ իշխանություններին՝ նպաստելու իրավիճակին համարժեք միջոցների ձեռնարկմանն Արցախում։

Back to top button