ԿարևորՀասարակություն

Քարոզարշավ Սյունիքի մարզում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և «Այո»-ի շտաբի անդամներն այսօր եղել են Սյունիքի մարզում, հանդիպում են ունեցել Տեղ համայնքի բնակիչների հետ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 10-ից արձակուրդում է։ Նա Facebook–ի իր էջում գրել էր, որ վաղվանից ամբողջությամբ ներգրավվելու է ապրիլի 5-ի հանրաքվեի՝ «Այո»-ի քարոզարշավին:

Նիկոլ Փաշինյանին Սյունիքի մարզում ընթացող քարոզարշավի ժամանակ ուղեկցում են վարչապետի տիկին Աննան Հակոբյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, «Այո»-ի շտաբի պետ Սուրեն Պապիկյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, պատգամավորներ և այլ պաշտոնյաներ։

«Ուսուցիչը լիարժեք ազատ է իր կամքը արտահայտելու, և որևէ մեկը չի կարող նրան պարտադրել, որ նա իր ընտրությունը կատարի իր կամքից դուրս»,- Կապանում ԱՅՈ-ի քարոզարշավի ժամանակ ասել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: 

Նա նշել է, որ ՈՉ-ի կողմանակիցներն այսօր հայտարարել են, թե հանրահավաքներին վարչական ռեսուրս է կիրառվում, և ուսուցիչներ ու աշակերտներ են բերվում: 

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախընտրական քարոզարշավը մեկնարկել է փետրվարի 17-ին:

Back to top button