ԿարևորՀասարակություն

Հայաստան կգա «վիրտուալ իրականության» հեղինակը

Այս տարի լրանում է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար պետական մրցանակաբաշխության 10 տարին։ Արդեն հայտնի է այս տարվա դափնեկրի անունը։ Նա դոկտոր Տակեո Կանադեն է Ճապոնիայից։ Ամեն տարի մրցանակը շնորհվում է համաշխարհային ՏՏ ոլորտում բացառիկ ներդրումներ կատարած հեղինակավոր անհատի, որի ավանդը հեղափոխական նշանակություն է ունեցել։

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի  2019 թվականի դափնեկիրը դոկտոր Տակեո Կանադեն է Ճապոնիայից։ Նա Կարնեգի Մելոն համալսարանի պրոֆեսոր է։

Կանադեն ստեղծել է մի աննախադեպ տեսություն, թե ինչպես վերականգնել օբյեկտի եռաչափ ձևը մեկ պատկերից։ Նաև «Վիրտուալ իրականություն» հասկացության հեղինակն է։ 

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար մրցանակը՝  Հայաստանը և բարձր տեխնոլոգիաները խորհրդանշող ոսկե մեդալը և հուշախորհրդանիշը,  տրվում է 10-րդ անգամ:

Կարևորելով մրցանակաբաշխությունը՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը նկատեց, որ միջազգային նեդրում ունեցած մարդկանց հրավիրելով Հայաստան՝ նպաստում ենք Հայաստանում ՏՏ  ոլորտի զարգացմանն ու բարձր տեխնոլոգիական համայնքում Հայաստանի իմիջի բարձրացմանը։

«Այնպիսի հսկաներ, ինչպիսիք են  «Intel» կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն Քրեյգ Բարրետը, «Apple Computer» կորպորացիայի համահիմնադիր Ստիվ Վոզնյակը, «Synoptics» ընկերության պատվավոր նախագահը, մարդիկ են, որոնք իրենց ստեղծագործությամբ փոխել են աշխարհը»։


Մրցանակաբաշխության կոմիտեի աշխատանքները համակարգող Հովիկ Մուսայելյանը վստահ է՝ Կանադեի այցը Հայաստան բավականին հագեցած կլինի։ Նա կմասնակցի համաժողովի, կհանդիպի  IT ոլորտի հայ մասնագետների հետ, կլինի պոլիտեխնիկում, մրցանակը կստանա վարչապետից։

Հովիկ Մուսայելյանը խոստովանում է, որ ամեն տարին բավականին բարդ ընտրության առաջ են կանգնում։

«Մենք պետք է վստահ լինենք, որ նրանք կգան Հայաստան մի քանի օրով։ Այս մարդկանց մեծամասնությունն իրենց օրակարգը սովորաբար ձևավորում են մի քանի տարի առաջ։ Մոտավորապես 30 հոգուց բաղկացած ցանկ ունենք, մարդիկ, որոնք աշխարհի լեգենդներն են այս ոլորտում»։

Մրցանակը հիմնվել է 2009 թվականին նախագահի հրամանագրով և յուրաքանչյուր տարի շնորհվում է համաշխարհային ՏՏ ոլորտում բացառիկ ներդրումներ կատարած հեղինակավոր անհատի, որի  ավանդը ոլորտում հեղափոխական նշանակություն է ունեցել։ Այս տարվա մրցանակաբաշխությունը նախատեսվում է դեկտեմբերի 5-ին։

Back to top button