Հասարակություն

Փաշինյանը Սոֆյայի հետ սելֆի է արել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումի շրջանակում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն այցի ընթացքում խոսել է արհեստական բանականությամբ օժտված Սոֆյա անունով ռոբոտի հետ:

Vարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակում անցկացվող տնտեսական ֆորումում իր ելույթից հետո տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մոտեցել է Սոֆյա անունով ռոբոտին։

Վարչապետը թվիթերի իր էջում հայտնել է, որ Սոֆյա ռոբոտի հետ պարզել է, որ Սոֆյան Հայաստանում իրեն հրաշալի է զգում։ “Միասին պարզել ենք, որ ես խոսում եմ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իսկ Սոֆյան՝ անգլերեն եւ չինարեն”,- գրել է վարչապետը։

Back to top button