Հասարակություն

Ցողունային բջիջների աուտոփոխպատվաստման բացառիկ վիրահատություն՝ ՀՀ-ում

Մեկ ամիս առաջ Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում կատարվել է բացառիկ վիրահատություն՝ որպես այդպիսին առաջինը Հայաստանում:

2 -ամյա փոքրիկի մոտ կատարվել է ցողունային բջիջների աուտոփոխպատվաստում՝ այսօր արդեն երեխան պատարստվում է դուրս գրվել հիվանդանոցից:

Ուղիղ մեկ ամիս առաջ ճիշտ այս օրը՝ հուլիսի 17-ին, երկամյա Աստղիկի մոտ, անունը փոխված է էթիկայի կանոններից ելնելով, կատարվել է ցողունային բջիջների աուտոփոխպատվաստում:

Վիրահատությունից մեկ ամիս անց՝ այսօր, փոքրիկն արդեն պատրաստվում էր հիվանդանոցից դուրս գրվելու. ասում են իրեն լավ է զգում, վիճակը՝ բավարար է: Ինքը հարցերին չի պատասխանում, դեռ փոքր է, չի խոսում, ասում է փոքրիկի մայրը:

Վիրահատությունը կատարվել է պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում՝ Սանկտ Պետերբուրգից հրավիրված մասնագետների հետ համատեղ: Որպես այդպիսին բացառիկ  է՝ առաջինը Հայաստանում:

Նախկինում ևս 7 մեծահասակի մոտ կատարվել է աուտոփոխպատվաստում, մանկահասակ երեխայի մոտ առաջին անգամ է:

Առողջապահության նախարարությունն այս պահին խորհրդակցում և աշխատում է արյունաբանական կենտրոնի հետ՝ հասկանալու համար, թե ինչպես կարող է պետությունն իր ուսերին վերցնել նման տիպի վիրահատական միջամտությունների ծախսերը:

Նախարար Արսեն Թորոսյանն ասում է՝ մեծահասակների հետ կապված խնդիրներն ավելի բարդ են:

Աուտոփոխպատվաստման ծրագիրը արյունաբանական կենտրոնը սկսել է անցյալ տարի՝ հաջողությամբ իրականացրել ոսկրածուծի մեծահասակի 7 և մեկ մանկահասակի փոխպատվաստում:

Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանն ասում է՝ Հայաստանում  նման տիպի վիրահատությունները 2-3 անգամ ավելի էժան են, բայց արյունաբան-բժիշկների մասնագիտական հարցում հայ պացիենտը որևէ կասկած պետք է չունենա, ասում է տնօրենը:

Այս պահին արյունաբանական կենտրոնն ապահոված է անհրաժեշտ բոլոր միջոցներով, բայց տնօրեն Դանելյանը խնդրանք ունի՝ հանձնել արյուն և նվիրել կյանք, դա երբեք ավելորդ չի լինում:

Back to top button