Հասարակություն

Դալարիկցիները պահանջում են համայնքի ղեկավարի հրաժարականը

Օրեր առաջ Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի բնակիչները փակել էին գյուղ մտնող ճանապարհը:

Բողոքն ուղղված էր համայնքի ղեկավարի դեմ և պահանջում էին նրա հրաժարականը: Դալարիկցիները դժգոհ են գյուղի անբարեկարգ վիճակից,  համայնքի ղեկավարի կոպիտ վերաբերմունքից, յուրացումներից:

Համայնքի ղեկավար Պարգև Սաղաթելյանը պարզաբանել է երևույթները:

Արմավիրի մարզի Դալարիկ համայնքում առաջին հայացքից էլ երևում է անբարեկարգ տեսքը, փողոցների հիմնական մասը հողաշեն է, լուսավություն կա միայն  կենտրոնական փողոցի մի հատվածում, իսկ  բլրի  վերածված հողակույտերի պակաս չկար:

Պարզվեց հողակույտերի տակ ամբողջությամբ աղբ է: Գյուղի ծայրամասային  փողոցի բնակիչները  դժգոհեցին տանից գրեթե 100 մ հեռավորության վրա  գտնող աղբավայրից,  քամու ժամանակ ամբողջ փողոցն ու  բակերը լցվում են աղբով:

Նշված փողոցում էլեկտրասյուները թեքված են և քամուց ու  ամպրոպից  հաճախ են շարքից դուրս գալիս էլեկտրական սարքավորումները: Գյուղացիները մատնացույց արեցին նաև գյուղի գերեզմանոցի անբարեկարգ վիճակը:

Գերեզմանոցի ջրի խողովակները անցկացվել են անցած տարի գարնանը ,,Բարգավաճ Հայաստան,, կուսակցության առաջնորդի կողմից, սակայն ՀՀԿ-ական գյուղապետը թույլ չի տվել օգտվել ջրից.  ,, Գյուղապետը չթողեց, որ ջուր գա գերեզմանոց: Իրա համար մեկ չէր, ով կքաշի Բարգավաճը, Ելքը, թե մյուս-մյուսը, կարևորը՝ գործ արվի,,:

Դալարիկ գյուղի կենտրոնում հանդիպեցի Արմեն Հակոբյանին, ով տարիներ շարունակ բարձրաձայնել է գյուղում իրականացվող ապօրինի երևույթների մասին: Նա ասաց, որ իր բողոքները միշտ անարձագանք են մնացել թե  տեղական իշխանությունների, թե իրավապահ մարմինների կողմից:


Նախկին ավագանու  անդամները գյուղապետի համախոհներն են եղել և բնակիչների բարձրացրած ձայներին անհաղորդ են մնացել: Անցած տարի ավագանու ընտրությունների ժամանակ  նոր ընտրված  ավագանու 5 անդամներն արդեն լսելի են դրաձնում ժողովրդի ձայներն ու աշխատանքներ սկսել գյուղում: Համայնքի ավագանին գյուղում չունի աշխատավայր՝ ավագանու սենյակ:

Գյուղացիները դժգոհեցին նաև  համայնքի ղեկավարի կոպիտ ու վատ վերաբերմունքից: Պարգև Սաղաթելյանը հերքել է  բնակիչների բողոքները,որոնք ուղղված են եղել իր դեմ և պարզաբանել  ռադիոլուրին:


Համայնքի ղեկավարը դժվարացավ մտաբերել 19 տարվա ընթացքում կատարած աշխատանքը, սակայն նշեց, որ աշխատել է գյուղի ու գյուղացիների համար: Մեկ ու կես ամիս առաջ բացել է գյուղի մանկապարտեզը, որ ը 2015 թվամականի հուլիս ամսից չի գործել սանիտարական վատ պայմանների պատճատով:  Մայիսի 2-ից գործում է 2 խմբասենյակով՝ 65 երեխա: Համայնքի բյուջեի հաշվին նորոգվել է խոհանոցն ու սանհանգույցը, ձեռք է բերվել նոր գույք:  Դալարիկ համայնքի ղեկավարը տեղեկացրեց, որ գյուղում ոռոգման ցանցը վերանորոգված է, ոռոգման ջրի խնդիր չունեն, խմելու ջրի համար գյուղում հորատել է 1 խորքային հոր և ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ, բազմաբնակարան շենքերի տանիքները մասամբ է նորոգված:


Դալարիկ համայնքի ղեկավարՊարգև Սաղաթելյանըը նշեց, որ համայնքի բյուջեն կատարում են  ամբողջությամբ, 2017թ բյուջեի մուտքերն ապահովել է 113.2 տոկոսով: Համայնքի բյուջեի  50 տոկոս ներդրմամբ ձեռք է բերել կցասայլակով տրակտոր՝ աղբահանության նպատակով, որի արժեքը 8մլն 400 հազար դրամ է:

Գյուղապետի ծառայողական մեքենան էլ գնել է  10 մլն. 200 հազար դրամով: 2016 թ տարեվերջին  ավագանին  համայնքի ղեկավարին լավ աշխատանքի համար  պարգևատրել է 200 հազար դրամով:

Back to top button