ԿարևորՔաղաքական

Խորհրդարանը քննարկում է Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը (ուղիղ)

Կառավարության առաջարկությամբ՝ այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում կքննարկվի Հանրապետական խմբակցության անդամ, գեներալ Մանվել Գրիգորյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը:

Գեներալի ձերբակալության ժամկետը լրանում է այսօր, պատգամավորի նկատմամբ հետագա քրեական հետապնդման և նրան անձեռնմխելիությունից զրկելու համար անհրաժեշտ է խորհրդարանի համաձայնությունը:

Երեկ Ազգային ժողովի ձերբակալված պատգամավոր Մանվել Գրիգորյանը նամակ էր ուղղել Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին, որտեղ գրված էր․ «Քանի որ չունեմ որևէ ցանկությունը խորչընդոտելու նախաքննությանը, կոչ եմ անում իմ գործընկերներին համաձայնություն տալ ինձ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու՝ առանց իմ ներկայության։ Վստահ եմ, որ իմ անունը ես կվերկանգնեմ»։

Back to top button