ԿարևորՔաղաքական

Քաղաքական ուժերը երկխոսություն են պահանջում


Երկխոսության կոչերով այսօր հանդես են եկել նաև քաղաքական ուժերը: Խորհրհրադարանական և արտախորհրդարանական կուսակցությունները հայտարարություններ են տարածել՝ փորձելով իրավիճակի հանգուցալուծումներ առաջարկել:

«Բռնության ցանկացած դրսևորում կհանգեցնի այնպիսի անկանխատեսելի և վտանգավոր հետևանքների, որոնք անդառնալի վնաս կհասցնեն  Հայաստանի Հանրապետությանը, այսօր տարածած հայտարարության մեջ նշել է Բարգավաճ Հայաստան կուսկացությունը: Խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժը  խախտելէ լռությունը և անդրադարձել ծավալվող իրադարձություններին:

ԲՀԿ-ում  կարծում են, որ լուծման միակ ճանապարհը երկխոսությունն է:

«Կոչ ենք անում  իշխանությանը և ժողովրդական ընդվզման ներկայացուցիչներին հստակ ձևակերպված քաղաքական օրակարգով  սկսել  երկխոսություն՝  ստեղծված իրավիճակը  հնարավորինս  անցնցում հանգուցալուծելու համար»: 

Արտախորհրդարանական «Օրինաց երկիր»-ը նույնպես անդրադարձել է իրավիճակին: Կուսակացության քաղաքական խորհուրդը  2 հայտարարություն է  տարածել :  Նախօրեին ՕԵԿ-ը   խոսել էր  քաղաքական օրակարգի ձևավորման անհարժեշտության մասին և որպես ելք մատնանշել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը: Այսօր կուսկացությունն  արձանագրում է, որ Նիկոլ Փաշինյանի  ապրիլի 20-ի հանրահավաքում առաջ քաշած   առաջարկները պետք է հրապարակային քննարկման առարկա դառանան: ՕԵԿ-ը պատրաստ է և նախաձեռնել նման քննարկում, և մասնակցել դրան:

«Հետագա դրամատիկ զարգացումներից խուսափելու նպատակով կոչ ենք անում հրապարակայնորեն, ԶԼՄների ներկայությամբ քննարկել բոլոր կողմերի առաջարկները և գտնել հանգուցալուծում` ի շահ մեր հայրենիքի և ժողովրդի»:

Ներքաղաքակաը իրավիճակը մտահոգել է նաև Երկրապահ կամավորականների միությանը: Կառույցն այսօր տարածած հայտարարությամբ ողջունում է երկխոսություն սկսելու վարչապետ Սերժ Սարգսյանի պատրաստակամությունը  և կոչ է անում քաղաքական բանավեճի կողմերին՝ «Քայլ արա» շարժմանը և ՀՀ իշխանություններին, անհապաղ, առանց նախապայմանների սկսել բանակցություններ, որոնց  արդյունքում կլիցքաթափվի քաղաքական շիկացած մթնոլորտը: Իրավունք չունենք անմիաբան լիել՝ ասում են երկրապահները:

«Երկրապահը բազում անգամներ հայտարարել է և հիմա էլ կրկնում ենք՝ Երևանը Ֆիզուլին չէ, որ վերածենք ուսումնական հրաձգարանի, պալիգոնի: Հայաստանի ներսում մենք թշնամիներ չունենք: Թշնամին սահմանից այն կողմ է և ամեն վայրկյան սպասում է հայկական կողմի զգոնության կորստին,  որպեսզի նոր ապրիլյան պատերազմ հրահրի»: 

Անհապաղ երկխոսություն սկսելու և բանակցությունների սեղանի շուրջ նստելու վերաբերյալ վարչապետի կոչն այսօր ողջունել է նաև Դաշնակցությունը , որը քաղաքական ուժերից առաջինն էր  նման առաջարկ ներկայացրել:  Ավելի վաղ ՀՅԴ գերագույն մարմինը կոչ էր արել  խորհրդարանական ուժերին նախագահի հովանու ներքո ստեղծել քաղաքական խորհրդակցությունների հարթակ: Այսօր նկատում է, որ վարչապետի առաջարկը Դաշնակցության առաջադրած ճանապարհին համահունչ է: Այս ճանապարհն  կկանխի հետագա սրացումներն  ու հնարավոր ծանր հետևանքները:  Պահն, ըստ դաշնակցության,  զգայուն է և խոհեմությունը թելադրում է բանակցել՝ առանց վերջնագրերի ու նախապայմանների։

Back to top button