ՍԱՊԾ-ն կանխել է վտանգավոր պաղպաղակի իրացումը
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը Կոտայքի մարզի Առինջ գյուղում պաղպաղակի արտադրությամբ զբաղվող «Ձյան Փաթիլներ» արտադրական կոոպերատիվում իրականացված վերահսկողության ընթացում հայտանբերել էր ժամկետանց բուսայուղային սփրեդ:
ՍԱՊԾ-ն ոչնչացրել էր ժամկետանց հումքը, նաև, մինչև լաբորատոր փորձաքննության արդյունքներն ունենալը, կասեցրել պատրաստի արտադրանքի իրացումը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ընդհանուր 670 հատ պաղպաղակի իրացումը կասեցվել է և տեղում ոչնչացվել. արտադրանքը պահեստից իրացման ցանց չի հասել:
«Ձյան Փաթիլներ» արտադրական կոոպերատիվի առանձին գործառույթը՝ պաղպաղակի արտադրամասի գործունեությունը, կասեցվել է՝ մինչև բոլոր խախտումների վերացումը: