Հասարակություն

Որքան ժամանակից շարքային քաղաքացին իր մաշկի վրա կզգա 7.5 տոկոսանոց տնտեսական աճը


«2017-ին մենք ապահովել ենք 7.5 տոկոս տնտեսական աճ: Մոտ օրերս կհրապարակենք առաջին երեք ամիսների  ցուցանիշները, որոնք  իրենց տեմպով ավելի առաջանցիկ են, քան 2017-ին»,-ԱԺ-ում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով պարտգամավոր Մանե Թանդիլյանի հարցին:

«Եթե ուզում եք իմ կարծիքը լսել, ապա ես կասեմ, որ 7.5 տոկոս տնտեսական աճը բավարար չէ մեր խնդիրնեը լուծելու համար: 100 տոկոս տնտեսական աճը բավարա՞ր է, որ բոլոր խնդիրները լուծենք: Ոչ: Մեկ տարվա մեջ հնարավո՞ր է բոլոր խնդիրները լուծել որևէ երկրում: Ոչ»,-պատասխանեց վարչապետի պաշտոնակատարը, նշելով, որ քաղաքացիների կեցության պայմանների բարելավումն անընդհատ պրոցես է:

Հատված «Ռադիոլուր»-ի 18.00-ի եթերից

Back to top button