Հասարակություն

Միայն պետական վերահսկողությունը բավարար չէ. ինչ է կատարվում կաթնամթերքի շուկայում

Խորհրդարանի փետրվարի 7-ի ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձ էր եղել թթվասերի շուկայում կատարված ուսումնասիրություններին։ «Հետք» պարբերականը ուսումնասիրել էր 10 արտադրողի թթվասեր, որոնցից 7-ը պիտանի չէ սննդում օգտագործման համար: 

Սրան ի պատասխան Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն խորհդրարանի ամբիոնց ողջունել էր լրատվամիջոցների ուսամնասիրությունը՝ ասելով, որ դրանք օգնում են  Սննդի անվտանգության ծառայությանը, ուղղորդում։ Գյուղնախարարը նաեւ բարձրաձայնել էր, թե  ֆիզիզկապես անհնար է ամբողջ շուկան ամենօրյա հսկողության տակ պահելը:

Թե ինչ է հաջորդել թթվասերի շուկայում  աղիքային ցուպիկի առկայության մասին աղմկահարույց այս բացահայտմանը, կպարզաբանի  «Ռադիոլուրը»:

 

 

Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը գնաց «Հետք»-ի հետքերով և ամփոփեց թթվասերի շուկայում կատարված պետական վերահսկողության արդյունքները։ Դրանք, ըստ էության, հաստատում են  թթվասերի շուկայում «Հետք» հետաքննական  կայքի արձանագրած խախտումները:

Հունվարի 17-ին «Հետք»-ը լաբորատոր փորձաքննության էր ներկայացրել շուկայում լայն տարածում ունեցող 10 արտադրողի թթվասեր, որոնցից միայն 3-ն են համապատասխանել սահմանված նորմերին:

Պաշտպանել սպառողի շահերը՝ չվնասելով բիզնեսին. Կառավարության հունվարի 20-ի նիստում նշեց  վարչապետ Կարեն Կարապետյանը՝ դիմելով Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանին:

Կաթնամթերքի շուկայում հայտնաբերված խախտումները չի կարելի վերագրել միայն վերահսկողական մարմնին։ Խախտումներն սկսվում են արտադրանքի հենց սկզբնական հատվածում, այսինքն՝ մթերման ժամանակ՝ ասում է «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը:

Այս պայմաններում ամբողջությամբ վերացնել խնդիրը, դժվար թե ստացվի, կարելի է զուտ նվազեցնել, ասում է Չիլինգարյանը: Խնդիրը  կկարգավորվի այն ժամանակ, երբ անասունների անձնագրավորում լինի:

Վերահսկողի աշխատանքում, այսպես ասած, ոստիկանական մոտեցում ցուցաբերելը ոչ մի արդյունք չի տվել՝ նշում է Պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանը:

Խնդիրը վերահսկողական օղակում չէ, համակարգային խնդիր է, ասում է:

Մեր կատարած հարցումների արդյունքում պարզվեց, որ հայաստանցիները բավականին  ուշադիր են, թե ինչ ապրանք են գնում՝ հատկապես կաթնամթերք: Այսպիսի դեպքերի մասին տեղեկանում են տարբեր աղբյուրներից: Ասում են՝ թթվասեր շատ են օգտագործում, թե´ որպես առանձին ուտեստ, թե՛ որպես հավելում։

Նյութի հրապարակման պահին փորձաքննված խմբաքանակն այլեւս վերացված էր. թթվասերի պահպանման ժամկետը 6-10 օր է։  Թթվասերը փորձաքննության է ներկայացվել 2018թ հունվարի 17-ին: Բոլոր նմուշները փորձաքննության պահին եղել են ժամկետի մեջ։

Back to top button