ԿարևորՏնտեսական

Վարչապետը էժան կարագի տեղն է ցույց տալիս

Աժ-Կառավարություն հարցուպատասխանի առաջին հարվածն այսօր իր վրա վերցրեց վարչապետ Կարեն Կարապետյանը: Դժվար չէ կռահել, որ հարցերի մեծամասնությունն առնչվում էր արդեն գրանցված գնաճին եւ դեռ էլի սպասվող թանկացումներին՝ կապված Հարկային օրենսգրքի հունավրի 1-ից գործածման հետ: Իր ասելքը ներկայացնելուց հետո արդեն նույնաբովանդակ հարցերին պատասխանում էր փոխվարչապետը:

Ամեն դեպքում վարչապետի ներկայացրած վիճակագրությունը մեղմ ասած չբավարարեց պատգամավորներին՝ նրանք հիշեցրին, որ մինչ նա արձակուրդում էր՝ երկրի նախագահի մոտ հրավիրվել էր խորհրդակցություն, տրվել են հանձնարարականներ՝ որոշ դեպքերում անհրաժեշտ զսպումների մասով

Վարչապետը փորձեց անկեղծ լինել եւ իր խոսքույմ նշեց, որ հարկային բեռ ավելացնելը՝ հաճելի բան չէ: բայց խոստովանեց, մեջբերեմ իր խոսքը. «ունենք արտաքին պարտավորություններ վարկերի մասով, ունենք տնտեսությունը զարգացնելու խնդիր, ունենք լրացուցիչ միջոցների անհրաժեշտություն»: Վարչապետի ներկայացմամբ՝ քննարկել են այն տարբերակները, որոնք նվազագույն բեռ կստեղծեն մեր քաղաքացու բիզնեսի համար:

Նա համեմատականներ էր անցկացնում հարեւան երկրների հետ՝ ցույց տալու, որ իրավիճակն այնքան էլ սարսափելի չէ՝ ինչպես ներկայացվում է: Պաշտոնական վիճակագրությամբ մեզ մոտ գնաճը 2.6 տոկոս է,  6.7 տոկոս Վրաստանում է, 7.9 տոկոս Ադրբեջանում: Բենզինի, դիզվառելիքի եւ գազի թանկացման մասով վարչապետը նույնպես ուներ վիճակագրություն, որով փարձում էր ապացուցել, թե 20 դրամով թանկացած բենզինը դեռ լրջագույն խնդիր չէ՝ ում ձեռք չի տալիս կարող են օգտվել գազից, որը թանկացել է 25 դրամով՝ վերադառնալով այն գնին, որը Հայաստանում եղել է 2015 թվականին:

Դիզելային վառելիքի մասով վարչապետն ասում է, որ այն հիմնականում օգտագործում են բիզնեսով զբաղվոներն, ովքեր ավելացված արժեքի հարկ են վճարում եւ շահում են այս փոփոխություններից: Միակ տեղը, որտեղ դիզելային վառելիքի սակագինը կարող է բեռ հանդիսանալ՝ վարչապետը մատնանշեց գյուղատնտեսությունը:

Իհարկե, այս առումով կառավարությունում արդեն որոշակի քայլեր մշակում են: Թե ինչ են նախատեսում՝ առաջարկում եմ լսել հենց վարչապետ Կարեն Կարապետյանից:

Վարչապետի այսպիսի պատասխանից հետո պատգամավորներից շատերը պնդեցին, որ արձակուրդից նոր վերադարձած վարչապետը հավանաբար տեղյակ չէ իրականությանը եւ փորձեցին հենց տեղում ներկայացնել այն: Իրականության դաշտ վարչապետին վերադարձնողներից մեկն էլ պատգամավոր Արարատ Միրզոյանն էր:

Back to top button