Հասարակություն

Հավաքվել է որոշակի գումար Քյարամ Սլոյանի ընտանիքի աջակցության համար

karenghazaryan
«Սինջար» եզդիական հասարակական կազմակերպության նախագահ Բորիս Մուրազին այսօր հայտարարել է, որ եզդիական համայնքը գլուխ է խոնարհում բոլոր զոհերի առջեւ, իսկ Քյարամ Սլոյանի պարագայում իրենք կարող են համաշխարհային հանրությանը ցույց տալ ադրբեջանական բանակի դեմքը: Քյարամ Սլոյանը այն քիչ զինվորներից է եղել, որ հրաժարվել է ենթարկվել իր հրամանատարների կոչին եւ մնացել է Արմենակ Ուրֆանյանի կողքին: Բանախոսները ներկայացրել են նաեւ կազմակերպվող հասարակական աջակցությունը Քյարամ Սլոյանի ընտանիքին:

 

 

Ծրագրել էինք, որ լինի մի հասարակական նախաձեռնություն, որը կհամակարգի այդ ամենը, որպեսզի ցավ ապրած մարդկանց չզանգեն չանհանգստացնեն՝ տեղեկացրեց «Սինջար» եզդիական կազմակերպության ղեկավարը: Որոշակի խնդիրներ լուծել են, հավաքվել է որոշակի գումար՝ Հայաստանի հայ եւ եզդի քաղաքացիների կողմից:

Հասարակությունը պարտավոր է կանգնել բոլոր ընտանիքների կողքին, ովքեր ունեն խնդիրներ՝ հավելեց բանախոսը: Հայկական համայնքը ներկայացնող Կարո Ղուկասյանն ասաց, որ որոշել են միավորվել, որպեսզի կասկածներ չլինի, թե արդյո՞ք հավաքվող գումարները տեղ կհասնեն: Դրա համար որոշել են մեկ հաշվեհամար ստեղծել, որից մուտքի-ելքի քաղվածքները կհրապարակվեն.

Սա կնպաստի, որ չլինի ապատեղեկատվություն՝ հավելեց Բորիս Մուրազին: Նախաձեռնության հեղինակները շեշտեցին, որ այս նախաձեռնությունից հետո իրենք մտադիր են նաեւ նման նախաձեռնություններով հանդես գալ նաեւ մյուս զոհվածների համար:

Back to top button