Հասարակություն

Ասորիներն այսօր նշում են իրենց Նոր տարին՝ Հաբ Նիսանը

sonahakobyan

Ապրիլի 1-ին ասորիների Նոր տարին է՝ Հաբ-Նիսանը: Չնայած բոլոր դժվարություններին՝ ասորի ժողովուրդը պահպանել և զարգացրել է ազգային  տոնակատարությունները: Եվ այսօր ամբողջ աշխարհի ասորիները հավաքվում են և մի քանի օր շարունակ նշում իրենց Նոր տարին: Հայատանի ասորիները ևս միանում են տոնակատարություններին: Վերին Դվինում, որի բնակչության 70 տոկոսը ասորիներ են, այսօր տոնական էր: Ասորի ժողովրդի 6766-րդ Նոր տարվա կապակցությամբ շնորհավորել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

 

Չունենալով պետականություն՝ ասորի ժողովուրդը գոյատևել է մշակույթի շնորհիվ: Այդ առումով ասորի ժողովուրդը շատ կարևորում է ազգային տոները, էթնիկ մշակույթը: Ամբողջ աշխարհի ասորիներն այսօր նշում են ասորական Ամանորը: Սա թերևս մի ավանդույթ է, որն առանձնանում է իր պատմական արժեքով, «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց ասորական համայնքի ներկայացուցիչ, դերասան Ռազմիկ Խոսրոևը:

Նշենք, որ Նոր տարին դիմավորում են ազգային ավանդական ուտեստներով:  Օրվա գլխավոր կերակուրը սպասն է, սակայն, ի տարբերություն հայկականի, այն պատրաստվում է 12 տեսակի բանջարեղենով եւ ձավարով, «Ռադիոլուրին»  հատնեց Հայաստանի «Աթուր» ասորական ասոցիացիայի նախագահ Արսեն Միխայլովը: Ավանդական մեկ այլ կերակրատեսակի մասին էլ հայտնեց  համայնքի ներկայացուցիչ, ուսուցչուհի Ժաննա Աբրաամովան:

Աասորի ժողովրդին  6766-րդ Նոր տարվա կապակցությամբ այսօր շնորհավորել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

Նշենք, որ Հայաստանի ասորիների մեծամասնությունը բնակվում է Վերին Դվինում, որտեղ հիմնականում զբաղվում են հողագործությամբ, անասնապահությամբ և շինարարությամբ: Վերջին մարդահամարի տվյալներով՝ Հայաստանում 3000 ասորի է ապրում, սակայն, Ռազմիկ Խոսրոևի փոխանցմամբ՝  ոչ պաշտոնական տվյալներով այդ թիվն անցնում է  5000-ը:

Back to top button