ԿարևորՔաղաքական

ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրմամբ

ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրմամբ: Ինչպես ասվում է Ռուսաստանի ԱԳՆ մեկնաբանությունում, վերջին օրերին սահմանին և շփման գծում հաճախակի դարձած հրադադարի ռեժիմի խախտումների հետևանքով զոհեր կան զինծառայողների շրջանում: Վիրավորներ կան նաև խաղաղ բնակչության շրջանում:

«Կարծում ենք, որ լարվածության հետագա սրման դեպքում անխուսափելի են ղարաբաղյան կարգավորման համար բացասական հետևանքները: Կարող է լրջորեն բարդանալ 2013-ի նոյեմբերի 19-ին ադրբեջանա-հայկական գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը: Կոչ ենք անում հակամարտության կողմերին լրացուցիչ միջոցներ ձեռնարկել իրավիճակը կայունացնելու համար՝ ներառյալ 1995-ի փետրվարի 4-ի Հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին համաձայնությամբ նախատեսված մեխանիզմները»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում:

Ցուցադրել ավելի
Back to top button