ԿարևորՄշակույթ

Ինչ ներկայացումներ կարող է դիտել մեր ամենապահանջկոտ հանդիսատեսը տոնական օրերին

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Երևանյան թատրոններում ընթանում են ամանորյա ներկայացումների վերջին փորձերը։ Թատերական գործիչներն այսօր ներկայացրել են այն նոր բեմադրությունները , որոնք փոքրիկ հանդիսատեսների դատին կհանձնեն տոնական օրերին։ Տոնական եռուզեռը մեկնարկել է, իսկ թատրոնների գլխավոր մտահոգությունն այս օրերեին մեկն է՝ ամանորյա խաղացանկը, տոնական օրերեին ինչով գրավել ու շահել ամենապահանջկոտ և բծախնդիր հադիսատեսի սիրտը։ Դեկտեմբերի 24-ին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում պրեմիերա է։ Թատրոնի դերասանուհի և բեմադրիչ Իրա Հարությունյանը որոշել է փոքրիկներին փոքր ինչ շեղել ամերիկյան մուլտհերոսներից ու ներկայացնել «Բժիշկ Այբոլիտի» հին ու բարի պատմությունը:

Երևանի կամերային թատորնը ֆրանսիական ժողովրդական հեքիաթի մոտիվներով դեկտեմբերի 25-30-ը, ինչպես նաև հունվարի 3-10-ը, կներկայացնի «Գեղեցկուհին և հրեշը» երաժշտական ներկայացումը։ Բեմադրիչ Արման Մարգարյանն ասում է, որ այն ոչնչով նման չէ նույն վերնագրով հայտնի մուլտֆիլմին։ Գեղեցիկ ու հուզիչ մի պատմություն, որը բեմադիչի խոսքով, կարող է գրավել անգամ 40 անց երեխաներին։ Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնն Ամանորի տոներին երեխաներին կներկայացնի «Ամենաթանկ գանձը» ներկայացումը։ Բեմադրիչ Արտաշես Շահվերդյանն ասում է, որ Ամանորի տոնական ներկայացումների ժամանակ փոքրիկ հանդիսատեսների պակաս գրեթե չի լինում, բայց իրավիճակը, ցավոք , նույնը չէ ոչ տոնական օրերին։ Պատճառներից մեկն էլ թույլ համագործակցությունն է դպրոցների հետ, մի բան, որը հրաշալի իրականացվում էր խորհրդային տարիներին:

Թողնել պատասխան

Back to top button