ԿարևորՔաղաքական

ՀՀԿ- ն փորձում է ցույց տալ, թե ով է ԱԺ տերը

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

[pro-player width=’350′ height=’30’ type=’sound’]http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2012/12/171212aj.mp3

Կառավարաության նախաձեռնությամբ և սահմանած օրակարգով Ազգային ժողովն այսօր արտահերթ նստաշրջան է հրավիրել: Օրակարգում մոտ երկու տասնյակ օրինագծեր են ՝  հիմնականում հարկային օրենսդրության մեջ առաջարկվող փոփոխություններ: Օրակարգային միակ նախագիծը, որի տակ ԱԺ պատգամավորների ստորագրություններ են, «ԱԺ կանոնակարգ օրենքում» առաջարկվող փոփոխությունների նախագիծն է:

Թե խորհրդարանական մեծամասնությունը, թե խորհրդարանական փոքարմասնությունը համաձայն են այն հարցում, որ ամեն ինչ սկսվեց էթիկայի հանձնաժողովի վերջին՝ դեկտեմբերի 7-ին կայացած նիստից: Այդ օրը հանձնաժողովը վարույթ ընդունեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի դիմումը` նոյեմբերի 21-ի արտահերթից բացակայած 83 պատգամավորների վերաբերյալ:
Հանձնաժողովի նիստից հետո,  սակայն,  հանրապետական Դավիթ Հարությունյանը կայացած որոշումը անօրինական, իսկ  4 ուժերի պահվածքը «քաղաքական հաշվեհարդար» անվանեց  և  խոստացավ, որ խորհրդարանական մեծամասնությունը հարցը կդարձնի լուրջ քննարկման առարկա և փոփոխություն կկատարի օրենքում:
Փոփոխության նախագիծն արդեն մշակված է և ընդգրկված է ԱԺ արտահերթ նիստի օրակագրում որպես հատուկ հարց: Այժմ արդեն խորհրդարանական փոքարամասնությունն է նախագիծը հաշվեհարդար համարում:

«Արդյոք չե՞ք կարծում, որ անձնական վերժխնդրության հողի վրա եք բերում այս նախագիծը»,- ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի այս հարցն ուղղված էր հիմնական զեկուցող և օրինագծի համահեղինակ Արփինե Հովհաննսիյանին:
Վրեժխնդրություն չկա, բայց փոփոխությունների առիթն, այո, էթիկայի հանձնաժողովի վերջին նիստն է:  Նա փաստեց, որ այս հանձնաժողովում խորհրդարանական մեծամասնությունը հայտնվել է փոքրամասնության կարգավիճակում:

Նախագծով առաջարկվում է  նոր սահմանում տալ քաղաքական ուժերին՝ իշխանական և ոչ իշխանական:  Իշխանական է այն խմբակցությունը, որը «ընդգրկված է կառավարության կազմում  կամ եթե ընդգրկված չէ, ապա կոալիցիա է կազմել մեծամասնության հետ»:

Եվ ընդհակառակը, ոչ իշխանական են այն ուժերը, որոնք հայտարարել են ընդդիմադիր լինելու մասին կամ  եթե դա չեն արել, ապա  նաև մաս չեն կազմել կոալիցիային և կառավարությանը: Նախագծով առաջարկվում է փոխել հանձնաժողովի ձևավորման կարգն այնպես, որ իշխանական և ոչ իշխանական ուժերը հավասար ներկայացվածություն ունենան հանձնաժողովում: Գործող հանձնաժողովի դեպքում առկա  4-2 հարաբերակցության փոխարեն փոփոխության արդյունքում 4-4 հարաբերակցությունը կլինի:

Ըստ փոփոխության՝ էթիկայի հանձնաժողովի որոշումը համարվում է ընդունված, երբ դրան կողմ է քվեարկել առնվազն 1 իշխանական և 1 ոչ իշխանական ներկայացուցիչ:  Զեկուցողը նաև ասաց, որ նպատակը էթիկայի հանձնաժողովը  ոչ քաղաքական կառույց  դարձնելն է: Ըստ ընդդիմադդիրների ՝ փոփոխությունը հանձնաժողովը ապաքաղաքական չի դարձնում, առավել ևս այն դեպքում, երբ ընդունվում է նման հապճեպությամբ, առանց ԱԺ հանձնաժողովներում քննարկվելու և կառավարության նախաձեռնած արտահերթի շրջանակներում:

— Դուք նորմա՞լ եք համարում, որ խորհրդարանին վերաբերող հարցում մեզնից ավելի նախանձախդիր է կառավարությունը,- հարցրեց Արմեն Ռուստամյանը։

— Կառավարությունը չի միջամտել: Արտահերթի օրակարգում հայտնվելը պայմանավորված է նրանով, որ որպես վերջին նիստի արձագանք մենք ենք դիմել կառավարությանը՝ խնդրելով, որ հարցը ընդգրկիվի օրակարգում,- եղավ Արփինե Հովհաննիսյանի պատասխանը։

Արմեն Ռուստամյանի համար այդուհանդերձ ինչ-որ բան պարզ չէր:

«Պարզապես  չեմ կարողանում հասկանալ, թե ինչու 2 պատգամավորով որոշեցիք դիմել: Դուք այդքան արտոնյա՞լ եք, որ առանց հանձնաժողովներում քննարկումների դիմում եք կառավարություն օրենքում փոփոխություններ անելու համար»,- ասաց նա։ Դիտարկումը զայրացրեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին։
«Պարոն Ռուստամյան, ինչ է նշանակում Ձեր հարցը: Հանրապետական խմբակցությունը հարցը քննարկել է և դիմել է կառավարություն, ինչու է Ձեզ թվում, որ հարցը չի քննարկվել: Եվ հետո մի բան էլ` դուք օրիորդի հետ եք խոսում, խնդրում եմ կոռեկտ լինել»:

Եվ այսպես՝ մի քանի անգամ արտահերթի ողջ առաջին օրը զբաղեցրած քննարկման ընթացքում ամփոփոման ավարտին կողմերը մնացին նույն դիրքորոշումներին՝ ոչ իշխանական ուժերը հայտարարեցին, որ դեմ են քվերակելու նախագծին, իշխանական ուժերը ՝ ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը, պաշտպանելու են:
Ի դեպ,  բազմաթիվ կոչեր հնչեցին՝ նախաձեռնությունը հետ կանչելու վերաբերյալ:

Թողնել պատասխան

Back to top button