ԿարևորՀասարակություն

«Քարերի սիմֆոնիան» վտանգված է, շարունակում են ահազանգել բնապահպանները

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Բնապահպան-ակտիվիստներն ավելի քան մեկ ամիս է, ինչ ահազանգում են Գառնու ձորի տարածքում «Բազալտե երգեհոն» սյունաձև բազալտների նկատմամբ իրականացվող վանդալիզմի մասին: «Բազալտե երգեհոն» սյունաձև բազալտները` նույն ինքը «Քարերի սիմֆոնիան», 2008 թվականի օգոստոսի 14-ից Կառավարության որոշմամբ համարվում է երկրաբանական հուշարձան: Բնապահպան-ակտիվիստ Սամվել Հարությունյանը մի քանի անգամ նկարահանել է քարերի ոչնչացման տեսարանները, միևնույն ժամանակ տեղեկացրել Գառնու համայնքի ղեկավար Աշոտ Վարդանյանին, չստանալով սակայն որևէ խելամիտ արձագանք: Բնապահպան-ակտիվիստներն այսօր ևս մեկ անգամ բարձրաձայնելով խնդրի մասին, լրագրողներին հայտնել են, որ տեսանյութն արդեն գտնվում է Youtube-ում և նշել, որ եթե անգամ նման փաստերից հետո պատկան մարմինները չզբաղվեն խնդրի լուծմամբ, ապա բնապահպանական այս հանցագործությունն ամենայն հավանականությամբ իրենց կողմից էլ հովանավորվում է:

«Մինչեւ ոստիկանությունը տեղից շարժվի, Գառնու տարածքի «քարերի սիմֆոնիան» կվերածվի Նոր Ջուղայի գերեզմանոցի»,-ահազանգում են ակտիվիստները և նկատում, որ Եթե Ջուղայում ադրբեջանցիներն էին ավիրում մեր պատմամշակութային հուշարձանները, ապա այստեղ ներքին թշնամին է անցել գործի` հանուն իր անձնական կամ հերթական օլիգարխի շահերի:

Թողնել պատասխան

Back to top button