Հասարակություն

ԱԻՆ.Իրանի երկրաշարժը զգացվել է նաեւ Հայաստանում

Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր տեղական ժամանակով 10.26-ին գրանցվել է 5.7 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իրանի տարածքում` Ահար քաղաքից 28 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Ըստ նախնական տեղեկության՝ երկրաշարժը զգացվել է Հայաստանի մի շարք բնակավայրերում, մասնավորապես` Քաջարանում և Կապանում՝ 3-4 բալ, Գորիսում` 3 բալ, Ջերմուկում և Արարատում՝ 2-3 բալ ուժգնությումբ: Ըստ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության, երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 7-8 բալ:

Թողնել պատասխան

Back to top button